Աշոտ Տոնոյան
Աշոտ Տոնոյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1958 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 22, 2014 (56 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Աշոտ Ռոբերտի Տոնոյան (մականունը՝ Տոնուսի Աշոտ[1][2], մարտի 5, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2014), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժաղովի նախկին պատգամավոր ԲՀԿ կուսակցությունից[1][2], խոշոր բիզնեսմեն[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Տոնոյանը ծնվել է 1958 թվականի մարտի 5-ին Երևանում[3]։ 1976-1978 թվականներին. ծառայել է խորհրդային բանակում։ 1974-1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության հաշվիչ կենտրոնում` որպես տեխնիկ, 1978-1985 թվականներին` «Ռելե» գործարանում կարգավորող վարպետ[4]։ 1985 թվականին հիմնադրել է «Երամ» սննդի կոոպերատիվը։ 1991-1996 թվականներին աշխատել է «Տիգրիս» շինարարական կոոպերատիվում` որպես գլխավոր ինժեներ։ 1996 թվականին հիմնադրել է «Ռոբերտ» շինարարական ՍՊԸ-ն և զբաղեցրել տնօրենի պաշտոնը[5]։ 2002 թվականին հիմնադրել է «Տոնուս» ծածկերի բարձրացման մեթոդով մասնագիտացված շինարարական ՍՊԸ-ն, որը 2006 թվականից նաև «Ռոբերտ» ՍՊԸ-ի իրավահաջորդն է։ Զբաղեցնում է «Տոնուս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ 2006 թվականի մայիսի 19-ին ընտրվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատվավոր անդամ։ 2006 թվականին հայ-ուկրաինական սպորտային կապերի զարգացմանը մատուցած ծառայությունների համար Ուկրաինայի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է հուշամեդալով, իսկ Հայաստանում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար` ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով։ 2007 թվականի Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտի ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ նրան շնորհվել է «Սանահին» կառավարման ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում, Ասպետների միջազգային միության կողմից` ասպետի կոչում։ Շնորհվել է նաև Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում։ ՀՀ քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի և «Զեյթուն» մարզական ակումբի պատվավոր նախագահ, «WPKA» քիքբոքսինգի աշխարհի ֆեդերացիայի կազմխորհրդի և «Inernational Police-Motor Corporations» միջազգային կազմակերպության անդամ, «Սոզվեզդիա» միջազգային գիտական, մշակութային, սպորտային կազմակերպության խորհրդի անդամ։ 2007 թվականի մայիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 3 ընտրատարածքից[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Ինչպե՞ս են մարվելու Աշոտ Տոնոյանի` «Տոնուսի» Աշոտի թողած պարտքերը» հոդված armlur.am կայքում, (արխիվացված 05․01․2024 թվականին)։
- ↑ 2,0 2,1 2,2 «Ի՞նչ է պատահել Աշոտ Տոնոյանի առանձնատան հետ» հոդված 168.am կայքում, (արխիվացված 04․09․2014 թվականին)։
- ↑ «Тоноян Ашот Робертович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Тоноян Ашот Робертович - Europäische Akademie der Naturwissenschaften». eanw.info. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
|